Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Մոսկվայում կալանավորվել է 2600 ապօրինի միգրանտ

Մոսկվայում կալանավորվել է 2600 ապօրինի միգրանտ
05.06.2012 | 00:18

Ռուսաստանյան միգրացիոն օրենսդրությունը խախտելու կասկածանքով Մոսկվայում կալանավորվել է 2600 արտասահմանյան միգրանտ: Միգրանտների հավաքն իրականացվել է մայիսի 10-31-ին: Կալանվածներից մոտ 500-ն արդեն արտաքսվել է Ռուսաստանից:
Գործողության շրջանակներում միգրանտներին հայտնաբերելու նպատակով պատկան մարմինները ստուգումներ են իրականացրել արդյունաբերական օբյեկտներում, շինհրապարակներում, ակումբներում և ռեստորաններում: Կալանվածների մոտ կեսն ապօրինի աշխատել է Մոսկվայում: Օրինախախտները տուգանվել են ավելի քան 20 միլիոն ռուբլի:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3805

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ